Հայերեն   English   Русский  

Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված.


Պաշտպանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Մոսկվայում


  
դիտումներ: 731

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի,

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթականև այլ իրավունքների հետ։

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում: Առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջև առկա արդյունավետ համագործակցության շնորհիվ նմանատիպ բոլոր դեպքերում հարցը փոխանցվում է ՌԴ գործընկերներին, որոնք էլ հաստատված պրակտիկայի ուժով ձեռնարկում են միջոցներ քաղաքացու իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ:

«Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: