Հայերեն   English   Русский  

​Հայ-իտալական գիտական կապերն ամրապնդվում են


  
դիտումներ: 1677

Հունվարի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի,

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի գլխավորած պատվիրակության հետ:

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, գիտական հետազոտությունների ուղղությունները, ձեռքբերումները և խնդիրները: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ներգրավենք երիտասարդությանը գիտության մեջ: Այժմ մեր գիտական կադրերի 30 տոկոսը երիտասարդներն են: Մենք ջանում ենք զարգացնել և ուժեղացնել միեր միջազգային կապերը` միջազգային գիտահետազոտական ծրարգրերում ներգրավելով երիտասարդ գիտնականներին»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր ՄասիմոԻնգուշոն իր հերթին ներկայացրեց Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գործունեությունը և նշեց, որ երիտասարդ գիտնականների համար ցանկալի է ունենալ առանձին ծրագրեր: Նա ասաց, որ համատեղ իրականացվելիք ծրագրերը կարող են հետագայում ընդլայնվել: ՄասիմոԻնգուշոն շնորհակալություն հայտնեց ջերմ հյուընկալության համար և հայ գիտնականներին հրավիրեց Իտալիա` տեղում ծանոթանալու Իտալիայիազգային հետազոտական խորհրդի գործունեությանը:

26.01.2019թ.

-- 
Հարգանքով՝

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: