Հայերեն   English   Русский  

​Որտեղ եւ ով է կատարելու մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների փորձաքննությունը!!! Արփինե Հովհաննիսյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 937

Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Այս դեպքը, ակնառու դարձրեց ոչ միայն ընտրովի արդարադատություն, այլև ընտրովի իրապաշտպաններ ունենալու փաստը։ Իհարկե, աննախադեպ է, երբ քրեակատարողական հիմնարկում անձը կարող է մահանալ հացադուլի հետևանքով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նման իրավիճակը արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է։ Կարծում եմ, քննարկումներից զատ հիմա բոլորս ունենք կարևոր պատասխանատվություն՝ աչալուրջ հետևել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Մահվան հանգամանքների պաշտոնական պատասխանի համար։

Սա հույժ կարևոր է նաեւ ՄԻԵԴ-ում տուժողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։
Մասնավորապես՝ որտե՞ղ է կատարվելու փորձաքննությունը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ է արձանագրելու փորձաքննությունը։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: