Հայերեն   English   Русский  

​«Եթե խաղաղություն լինի՝ ամեն մարդ էլ կստեղծի, կարարի...» սահմանամերձ գյուղի բնակիչը՝ դժվարությունների ու երազանքների մասին


  
դիտումներ: 2673

«Կյանքը շարունակվում է...» ֆիլմ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղի կյանքի մասին ինչպես որ կա:

«Կյանքը շարունակվում է..» ֆիլմում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ամենավտանգավոր հատվածներից մեկում է գտնվում Առաքելյանների ընտանիքը:

Այն գրեթե բոլոր կողմերից սպառնալիքի տակ է: Տան հարսը՝ Անուշիկ Ադամյանը բոլոր մանրմասներով հիշում է, թե ոնց մի քանի տարի առաջ ուժեղ կրակահերթի ժամանակ վերցրեց երեխաներին ու վազեց դեպի տան ստորգետնյա ապաստարանը: Այդ օրը հիշում է նույնիսկ նրա ավագ որդին, ով մյուսների հետ գիշերն անցկացրեց հենց այդ մի քանի մետր տարածքում:

Ընտանիքը դժվարությամբ է կարողանում հոգալ տան ծախսերը, քանի որ չի կարողանում մշակել թիրախի տակ գտնվող խաղողի այգին: Նրանց տեսնելուն պես՝ սկսում են կրակել: Այս պատմությունները, սակայն, գյուղում լեգենդներ չեն դառնում. արտասովոր չեն: Կյանքը սահմանամերձում շարունակվում է ի հեճուկս բոլոր խոչընդոտների: Առավոտյան տան փոքրերը գնում են դպրոց ու մանկապարտեզ, հայրը անասուններին է տանում արոտավայր, իսկ մայրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. hամայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի աջակցությամբ հիմնել է ջերմոց ու բանջարեղեն է մշակում:

«Կյանքը շարունակվում է...» ֆիլմ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղի կյանքի մասին ինչպես որ կա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: