Հայերեն   English   Русский  

2019-ին Թուրքիան ակնկալում է զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսք Գերմանիայից


  
դիտումներ: 1151

Գերմանիայում Թուրքիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Գազի Ջոսանը հայտնել է, որ Անկարան ակնկալում է գերմանացի զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսք Թուրքիա 2019-ին:

Ակնկալվում է, որ գերմանացի տուրիստների թիվը կհասնի 5 մլն 600 հազարի։

«2016 և 2017թթ-ին մեր սպասելիքները չարդարացան Գերմանիայից Թուրքիան մեկնող զբոսաշրջիկների թվաքանակի հարցում, բայց 2018-ին իրավիճակը կարգավորվեց։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս պահին գերմանացիների նախնական ամրագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 123 տոկոսով աճել են»- նշել է Ջոսանը՝ հավելելով, որ 2018-ին Թուրքիա մեկնած գերմանացիների թիվը կազմել էր մոտ 4մլն 800 հազար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: