Հայերեն   English   Русский  

Տիմոշենկոն սպառնացել է Պորոշենկոյին


  
դիտումներ: 379

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Батькивщина» կուսակցության առաջնորդ և Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն «պատասխան կտա» կատարած ապօրինի գործողությունների համար, որոնք իրեն թույլ է տվել պաշտոնը զբաղեցնելուց հետո: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան հայտարարությամբ Տիմոշենկոն հանդես է եկել Ուկրաինայի նախագահի թեկնածուի վկայագիր ստանալուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում:

Տիմոշենկոյի խոսքերով` կոռուպցիան «կուլ է տվել» Ուկրաինան և «հենվում է» Պորոշենկոյի վրա:

«Նա ամեն ինչի համար ընտրություններից հետո պատասխանատվություն կկրի` և բանակի համար իր գործարաններից սարքավորումների մատակարարման հետ կապված կոռուպցիայի և արյան առևտրի համար: Նա պատասխանատվություն կկրի այն բանի համար, որ հինգ տարիների ընթացքում երկրի ոչնչացմամբ է զբաղվել», - ասել է Տիմոշենկոն:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին:

Անցյալ տարի Տիմոշենկոն Պորոշենկոյին մեղադրել էր «ճնշման և ահաբեկչության» մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: