Հայերեն   English   Русский  

Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը


  
դիտումներ: 711

Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին «Արևելք»-ը տեղեկացել է հանգուցյալի մերձավորներից,հաղորդում է news.am-ը:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց և հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) և նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: