Հայերեն   English   Русский  

Պոլսահայ գործիչ Հայկո Բաղդատին վիրավորած պրոֆեսորի դեմ դատական հայցը մերժվել է


  
դիտումներ: 220

Թուրքական դատարանը մերժել է պոլսահայ հայտնի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ ներկայացված հայցը։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշված հայցը դատարան ներկայացրած Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։ Քեսքինի խոսքով՝ նման որոշում կայացրած դատավորն ինքը դարձել է մեղադրյալի հանցակիցը։

Հայկո Բաղդատը Twitter-ի իր միկրոբլոգում դեկտեմբերի 6-ին կատարած մի գրառման մեջ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պետք է դատարանի առաջ կանգնի։ Դրանից հետո պոլսահայ գործիչը բազմաթիվ սպառնալիքներ էր սկսել ստանալ։ Իսկ Թուրքիայի Բոլուի համալսարանի պրոֆեսոր Յահյա Մուստաֆա Քեսքինը Հայկոյի գրառման մեկնաբանություններում նրան «սրի մնացորդ» էր անվանել։

Նշենք, որ այդ արտահայտությամբ Օսմանյան կայսրությունում անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը խնայել, չէին կոտորել: Հետագայում այդպես սկսեցին անվանել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածներին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: