Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի պատվիրակությանը չեն թույլատրել մուտք գործել հյուպատոսություն, որտեղ տեղի էր ունեցել Հաշուկջիի սպանությունը


  
դիտումներ: 249

NTV պորտալի փոխանցմամբ` ՄԱԿ-ի արտադատական և զանգվածային մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Քալլամարդին պատվիրակության հետ թույլ չեն տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործել, որտեղ սպանվել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջին: Գրում է Gazeta.ru-ն:

Առկա տեղեկությունների համաձայն` պատվիրակության անդամները ստիպված են եղել սահմանափակվել շենքից դուրս ստուգումներով և զննումներով:

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ավելի ուշ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը ՄԱԿ-ի պատվիրակությանը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մուտք գործելու արգելքը սկանդալ էր անվանել և կոչ արել հանցագործության միջազգային հետաքննություն կատարել:

Ավելի վաղ CNN- ը տեսանյութ էր հրապարակել, որում իբրև երևում է, թե ինչպես են հյուպատոսությունից դուրս հանում անդամահատված Հաշուկջիի մնացորդները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: