Հայերեն   English   Русский  

Ընտանիքն արձագանքել է Մայքլ Ջեքսոնի հասցեին հնչած մեղադրանքներին


  
դիտումներ: 634

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքի անդամներն արձագանքել են վավերագրական ֆիլմի հեռարձակմանը, որում փոփ արքան անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրվում: Հայտարարության տեքստը հրապարակվել է The Variety պորտալը: Գրում է Gazeta.ru-ն:

Հարազատների խոսքերով` ֆիլմում հնչած հայտարարություններին համապատասխան որևէ նշանակալի ապացույց չի բերվել:

«Այդ ֆիլմի հեղինակները հետաքրքրված չեն ճշմարտությամբ: Նրանք երբեք հարցազրույց չեն վերցրել որևէ մեկից, ով ճանաչել է Մայքլին, բացառությամբ երկու կեղծ վկաների և նրանց ընտանիքի անդամների», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԶԼՄ-ները որոշել են հավատալ ոչ ճշգրիտ տեղեկությանը, իսկ Ջեքսոնը չի կարող իրեն պաշտպանել և արձագանքել իր հասցեին հնչած մեղադրանքներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայքլ Ջեքսոնին ևս մեկ տղամարդ սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: