Հայերեն   English   Русский  

Կալիֆորնիայի հայկական դպրոցների վրա հարձակում է տեղի ունեցել


  
դիտումներ: 264

Հունվարի 28-29-ի լույս առավոտյան Կալիֆորնիայում գտնվող 2 հայկական մասնավոր դպրոցները՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանն ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանը վանդալների հարձակման են ենթարկվել:

Այս մասին հայտնում է asbarez.com-ը:

Ոստիկանությունը արդեն սկսել քննությունը ՝ անվանելով ատելության հողի վրա տեղի ուենցած հմիջադեպ կամ հանցագործություն ատելության հիմքի վրա, քանի որ դպրոցների տարբեր տարածքներում կախված են եղել թուրքական դրոշներ:

Նահատակաց Ֆերահեան

Ֆերահեան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել են 11, իսկ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանին բաժին է հասել 2 թուրքական դրոշ։

Ֆերահեան վարժարանի տնօրեն Սոսի Շանլիանը ծնողներին հավաստիացրել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ աշակերտների անվտանգությունն ապահովելու համար։

Աշակերտները հեռացրել են թուրքական դրոշներն ու ի պատասխան կախել հայկական դրոշներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: