Հայերեն   English   Русский  

Եվս մեկ հսկա է հեռանում խաղից ավելի վաղ, քան մենք հույս ունեինք. Արոնյան


  
դիտումներ: 665

Հայայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի կարիերայի ավարտը տխուր է համարել շախմատի համար։

«Եվս մեկ հսկա հեռանում խաղից ավելի վաղ, քան մենք սպասում էինք: Վլադիմիր Կրամնիկը անհավատալի ժառանգություն է թողնում: Շնորհակալություն, մաեստրո»,- թվիթերի իր էջում գրել է Արոնյանը։

Հիշեցնենք, որ ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը երեկ հայտարարել է կարիերան ավարտելու մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: