Հայերեն   English   Русский  

Ռուսական Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ ՊՆ


  
դիտումներ: 183

Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո, մենք այդ (կործանիչներ ձեռք բերելու, - խմբ) ուղղությամբ աշխատում ենք, բայց որևիցե կոնկրետ բան չեմ ասի»,- նշեց Հովհաննիսյանը։

«Այսինքն, կործանիչները դեռ չե՞ն գնվել»,- ճշտող հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Գնվելը կլինի այն ժամանակ, երբ (կործանիչները, - խմբ․) կլինեն Հայաստանում և մենք կցուցադրենք»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական Սու-30 կործանիչների գնման գործընթացն ավարտվել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: