Հայերեն   English   Русский  

Ոսկերչի միջազգային օր


  
դիտումներ: 911

Հունվարի 31-ին ամբողջ աշխարհում իրենց մասնագիտական տոնը՝ Ոսկերչի միջազգային օրն են նշում վարպետները, ովքեր մեր կյանքը հրաշալի են դարձնում։

Ոսկերչի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է: Առաջին զարդերը տարբեր նյութերից են պատրաստվել՝ խխունջներից հուլունքներ, ժանիքներից վզնոցներ, մանրաքարերից զարդեր: Ամենահարուստ և ճոխ զարդերը ցեղի առաջնորդներն են կրել:

Ոսկերչական արվեստի հայրենիք է համարվում Հին Հունաստանը, որտեղ առաջինն են ի հայտ եկել թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերը:

Համարվում է, որ այս տոնի ստեղծման գաղափարն առաջին անգամ ծագել է 2002թ․՝ «Ռուսաստանի ոսկե մատանի» փառատոնի ժամանակ, որն անցկացվում էր Կոստրոմայում։ Իսկ 2008թ․ Տաշքենդում երիտասարդ ոսկերիչների փառատոնում որոշում է կայացվել հունվարի 31-ը հռչակել Ոսկերիչների միջազգային օր։ Ամսաթիվը պայմանավորված է նրանով, որ հենց հունվարին են ոսկերիչները գրանցում իրենց դրոշմները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: