Հայերեն   English   Русский  

CNN-ը Պուտինին Թրամփի «գաղտնի խորհրդական» է անվանել


  
դիտումներ: 179

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին որպես «գաղտնի խորհրդականի» վերաբերվում: Նման կարծիք եթերում հայտնել են ամերիկյան CNN հեռուստաալիքի վերլուծաբանները: Գրում է Gazeta.ru-ն:

CNN-ի փորձագետները քննարկել են 2018 թ. նոյեմբերին Բուենոս Այրեսում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի և Թրամփի դեմառդեմ հանդիպումը: Այդ մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով ռուսական կողմի սեփական աղբյուրներին: Ըստ նրանց տվյալների հանդիպմանը օգնականներ, ստենոգրաֆիստներ կամ թարգմանիչներ չեն մասնակցել:

Ինչպես նշվել է, երկխոսությունը տևել է մոտ 15 րոպե, որի ընթացքում առաջնորդները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը և Կերչի նեղուցում ուկրաինական նավաստիների մասնակցությամբ միջադեպը:

«Տվյալ դեպքում Թրամփը Պուտինին որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդականի է վերաբերվում: Նա նրա հետ ավելի շատ միայնակ է ժամանակ է անցկացնում և վերջինիս հետ «զգայուն» թեմաներով զրուցում, նրանից ստանում է տեղեկություն և իր հերթին տեղեկություններ է փոխանցում Ռուսաստանի կառավարությանը, որի մասին տեղյակ չէ նույնիսկ նրա թիմը»:

Այսպիսով, CNN-ի փորձագետները կարծիք են հայտնել, որ Թրամփն անձամբ ավելի շատ հնարավորություններ է ընձեռում ռուսական կողմին իրեն հետ մանիպուլյացիայի ենթարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: