Հայերեն   English   Русский  

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում


  
դիտումներ: 156

Հայաստանը Ռուսաստանի հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և ռուսաստանյան ներքին գներով:

Ըստ ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր մենեջերի` պայմանագրի պայմանների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ:

«Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի շրջանակում: Չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է ռուսական կողմի տրամադրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար»,- պարզաբանել է բանախոսը՝ ընդգծելով, որ այսպիսի պայմանները իսկական նվեր կարելի է համարել:

«Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Պայմանագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: