Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է հրթիռային նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին


  
դիտումներ: 248

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագրով փոխարինել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը: Գրում է Gazeta.ru-ն:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք հավաքել բոլորին ընդարձակ և գեղեցիկ սենյակում և նոր պայմանագիր կնքել, որը շատ ավելի լավը կլինի: Կցանկանայի տեսնել դա», - ասել է Թրամփը:

Խոսելով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի մասին` ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Վաշինգթոնը չի հետևի գործարքին, եթե մյուս կողմը խախտում է այն:

Փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները կասեցնելու է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը և դրանից դուրս գալու գործընթաց կսկսի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: