Հայերեն   English   Русский  

ԵՊՀ 450 աշխատակից կազատվեն աշխատանքից. նրանք ծանուցումներ են ստացել


ֆբ գրառում


  
դիտումներ: 1325

ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Նրանք բոլորը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել։

Այս մասին ֆեյսբուքյան էր էջում գրել է Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը։

«Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։

ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։

ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։

ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1»,– գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: