Հայերեն   English   Русский  

Հռոմի Պապն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է ԱՄԷ


  
դիտումներ: 426

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիի օդանավակայանում: Գրում է Russian.rt.com-ը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ողջունել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամմեդ բին Զայդ ալ-Նահայանը: ԱՄԷ-ի մայրաքաղաքում նախատեսված է միջկրոնական համաժողովի անցկացում, որին Հռոմի պապը ևս մտադիր է մասնակցել:

Ավելի վաղ ԱՄԷ-ի կրթության նախարարությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատմական այցի կապակցությամբ դպրոցներում հանգստյան օրեր էր հայտարարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: