Հայերեն   English   Русский  

Թրյուդոն գովաբանել է Գուայդոյին քաջության և «ժողովրդավարության վերադարձի» համար


  
դիտումներ: 217

Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկու առաջնորդները քննարկել են այն հանգամանքի կարևորությունը, որպեսզի միջազգային հանրությունը հստակ ազդանշան ուղարկի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի անօրինականության և երկրի Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտության մասին: Քաղաքական գործիչներն ընդգծել են նաև ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացման կարևորությունը », - նշվել է Թրյուդոյի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Կանադայի վարչապետը երախտագիտություն է հայտնել Գուայդոյին վերջինիս «քաջության և Վենեսուելայում ժողովրդավարության վերադարձի հարցում ցուցաբերած աջակցության համար»:

Ավելի վաղ Իրաքում Վենեսուելայի դեսպան Ջոնաթան Վելասկո Ռամիրեսը տեսաուղերձ էր հրապարակել և հայտարարել, որ ինքը Գուայդոյին ճանաչում է որպես երկրի ղեկավար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: