Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքը


  
դիտումներ: 449

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց գողության մեջ մեղադրվող երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի բողոքը,հաղորդում է Հետքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց գողության մեջ մեղադրվող երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի բողոքը: Հիշեցնենք, որ դատարանում Սարգսյանի պաշտպանները վիճարկում են նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 000 դրամի գողության համար: Վերջինս այժմ պնդում է, որ ոչ թե 10, այլ 4000 դրամ է գողացել: Ըստ Սարգսյանի՝ 10 000 դրամի գողության վերաբերյալ ցուցմունք է տվել Ոստիկանության Սիսիանի բաժնում իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ներքո:

Նշենք, որ եթե Հասմիկ Սարգսյանին վերագրվող գողոնի չափը 4000 դրամ լիներ, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է:

Եթե ապացուցվի հանգամանքը, որ Սարգսյանը սպառնալիքների ներքո է ցուցմունքներ տվել, ապա դա էական նշանակություն կունենա նաև նրան վերագրվող 10000 դրամի գողության գործի համար:

Նշենք նաև, որ Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 4000 դրամ գողությունը կատարել է, քանի որ այդ օրը տանն ուտելու ոչինչ չի եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: