Հայերեն   English   Русский  

Հայաստանում «խոզի գրիպից» եւս մեկ մահվան դեպք է գրանցվել


  
դիտումներ: 303

Հայաստանում «խոզի գրիպից» եւս մեկ մահվան դեպք է գրանցվել։ Անցյալ հանգստյան օրերին H1N1 վիրուսի զոհ է դարձել մի կին։

Այս տեղեկատվությունը հաստատում է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել։

Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով, Հայաստանում նկատվում է սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացության անկում։ Փետրվարի 4-ի տվյալներով, այս հիվանդությամբ բողոքներով պոլիկլինիկաներ է դիմել 1275 մարդ, հոսպիտալացվել է 781 մարդ, ընդ որում՝ նրանց 92,8 տոկոսը կազմում են երեխաները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: