Հայերեն   English   Русский  

​ՀԻՄՆԻ ՄԱՍԻՆ


Վարդան Վարդանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1002

Հարցի դրվածքն անշուշտ քաղաքական է:

Քաղաքական հարցերը լուծվում են քաղաքական ուժերի կողմից, քաղաքական եղանակներով: Այլ խնդիր է, թե գոյություն ունե՞ն փաստարկների տրամաբանությամբ քաղաքական ղեկավարության որոշումների վրա ներազդելու միջոցներ:

Բանն այն է, որ այսօրվա գլխավոր փաստարկը «մեծամասնության» փաստարկն է: Բացատրել, որ կան խնդիրներ, օրինակ ինտեգրալ հավասարում, որոնք չի կարելի լուծել «մեծամասնությամբ» դժվար է, որովհետև հարցը «ջանջալանում» է՝ դե արի մաթեմատիկոս ճարի: Պնդել , որ հիմնի հարցը, մանավանդ ընտրությունը, ինտեգրալ հավասարման պես է՝ ավելի դժվար է, դա անհնար է: Իսկ ինտեգրալը «մեծամասնությամբ» լուծելու դեպքում միշտ կարելի է անմեղ մնալ՝ դու՛ք եք լուծել: Այս հարցում շտապողականությունը պայմանավորված է նույնով, ինչով արտահերթ ընտրությունների կազմակերպումը՝ արա քանի հնարավոր է , վաղը ուշ կլինի: Իրականում մենք հասկանում ենք, որ պատճառը քաղաքական լինելով ունի իր ուրույն տրամաբանությունը՝ դաշնակցությունը եղել է հիմնի հիմնադիր, սովետը եղել է, ՀՀՇ-ն եղել է , իսկ հիմա կլինենք մենք, քանզի մեր արածն ավելի «կարևոր» է Ղարաբաղյան հաղթանակից ու մենք ենք կերտում «Նոր Հայաստանը»: Սահակաշվիլին էլ է փոխել, դրոշն էլ հետը, ընդ որում պետական դրոշ է դարձրել իր կուսակցության դրոշը: Ի՞նչ «պրոբլեմ»:

Մեզ համար անկասկած է, որ հիմնը չի կարելի փոխել մոտակա ապագայում, ու խնդիրը միայն այսօրվա իշխանությունը չէ, նույնիսկ վաղվանն էլ չէ: Պատճառները երկուսն են՝

1. ՀՀ-ն չունի պատասխանատու էլիտա, որը հասկանում է հիմնի, դրոշի ու գերբի նշանակությունն ու պատրաստ է որոշումներ կայացնելու: Այսօրվա Հայաստանում իսկապես չկան բարձր կարգի արվեստագետներ, բանաստեղծներ, երաժիշտներ, քննադատներ, որոնք ունեն մտքի ու հոգու բավարար ազատություն, որ այնպիսի ընտրություն կատարեն, որ իշխանությունը հասկանա, իսկ հասարակությունն ընդունի ու հավատա, որ սա լավ ընտրություն էր: Երբ մտովի պատկերացնում ենք, ասենք ինչ որ «Պատասխանատու հանձնաժողովի» - կազմ, ապա ոնց էլ անում եք, այնտեղ են հայտնվում մի քանի «կարգին» դերասան, թաթաներ ու «շարականագետ» մեծամասնատերեր, հնարավոր է կոկորդիլոսագետ, որոնք ակնհայտորեն կգերակշռեն մնացածին, իսկ հիմնը կընտրվի եվրոտեսիլի երգի պես՝ sms -ներով:

2. Այսօրվա «սև», «սպիտակ» ֆոնին չի կարելի այսպիսի «սակրալություն» պարունակող հարցեր լուծել: Դրա ժամանակը դեռ կգա:
P.S.
Մանավանդ, երբ մամուլը «դավադրաբար» քննադատում է, «հանցագործները» դեռ հնարավորություններ են պահպանում պլստալու, իսկ կոկորդիլոսները դեռ ձու չեն ածել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: