Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Հայաստանն ունի 11 ուղեգիր


  
դիտումներ: 304

Ինչպես հայտնի է հունիսի 21 -30 –ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական մարզական երկրորդ խաղերը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Ուղեգրեր են շնորհվում այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասնում վարկանիշային մրցաշարերում: Դրանք կշարունակվեն մինչև 2019թ. ապրիլի 14-ը: Հայաստանն արդեն ունի 11 ուղեգիր: Մինսկում հանդես կգան մեր սամբիստները / 5 տղամարդ, 1 կին /, մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոէ մրցաձևի երկու թիավարներ:

Մասնակցության ուղեգրեր ենք ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ մարզաձևերի ներկայացուցիչներից:

Որոշ մարզաձևերում / սամբո, կանոէ և այլն / ուղեգրերը անվանական չեն և խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: