Հայերեն   English   Русский  

Պոմպեոն Վենեսուելային ՌԴ-ից և Կուբայից անկախություն է ցանկացել


  
դիտումներ: 285

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox Business Channel հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Կուբան արդեն Վենեսուելայում են գտնվում: Գրում է Gazeta.ru-ն:

Պետքարտուղարը չի հստակեցրել, թե ինչ կերպ են Կուբան և Ռուսաստանը գտնվում Վենեսուելայում: Ընդ որում` Պոմպեոն հույս է հայտնել, որ երբ երկրում տեղի ունեն «իշխանափոխություն», Վենեսուելայի ժողովուրդը կցանկանա «ինքնիշխան և անկախ» ժողովուրդ լինել: Նա նաև ցանկացել է, որպեսզի վենեսուելացիները «անվտանգության կամ բարեկեցության» հարցերում հույսները չդնեն «ռուսների և կուբացիների» վրա:

Ավելի վաղ Պոմպեոն կոչ էր արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կերակրել երկրի «սոված ժողովրդին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: