Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազք ներքաշել. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 225

Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի իրեն սպառազինությունների մրցավազք ներքաշեն, թեև ԱՄՆ-ն կարծես թե նման հույս ունի: Այդ մասին մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք թույլ չենք տա մեզ սպառազինությունների մրցավազքում ներքաշել: Բայց ամերիկացիներն, ըստ երևույթին, հույս ունեն, որ այդ հարցում հաջողության կհասնեն: Մինչև այժմ չի հաջոսղվել: Կարծում եմ, որ այս անգամ ևս չի հաջողվի», - ասել է դիվանագետը` պատասխանելով RT հեռուստաալիքի թղթակցի հարցին:

Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանը չի մասնակցի սպառազինությունների մրցավազքին, քանի որ «տեխնոլոգիական պահուստներ» ունի:

Ավելի վաղ Ռյաբկովը նշել էր, որ Միացյալ Նահանգները փորձում է սպառազինությունների մրցավազքի միջոցով Ռուսաստանի «տնտեսական սպառման» խաղ սկսել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին սպառազինությունների մրցավազքում չի ներգրավվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: