Հայերեն   English   Русский  

Մարգարիտա Սիմոնյանի որդին հայերեն է խոսում


  
դիտումներ: 482

Հայտնի ռուսաստանցի լրագրող, Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարբերաբար ինստագրամ սոցիալական ցանցում տեսանյութեր է հրապարակում, որոնցում երևում է, որ նրա երեխաները օտար լեզուներ են սովորում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Սովորում ենք կարդալ: Որդիս խոսում է հինգ լեզուներով` ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն և չինարեն», - ինստագրամում հրապարակված վերջին տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

Մարգարիտա Սիմոնյանը նաև հավելել է, որ անձամբ նախադպրոցական կրթության երկրպագու է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է Ռուսաստանի 2018թ. ամենաշատը մեջբերված լրագրողը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: