Հայերեն   English   Русский  

ԲԴԽ-ն երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել


  
դիտումներ: 809

Տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան,

հրապարակել է դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:

Անկախինտեղեկացրին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն: Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:

Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: