Հայերեն   English   Русский  

Մարտի մեկի գործով հարցաքննվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը


  
դիտումներ: 975

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում,

վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է վկայի կարգավիճակում։
Թե առաջին և թե երրորդ նախագահներին հարցաքննելու վերաբերյալ լուրերը ՀՔԾ–ն հրաժարվում է մեկնաբանել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: