Հայերեն   English   Русский  

Դեմոկրատները դատարանի միջոցով կպահանջեն Թրամփի որդու հեռախոսազրույցների ձայնագրությունը


  
դիտումներ: 207

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն մտադիր է դատարան դիմել, որպեսզի տվյալներ ստանան Մոսկվայում Trump Tower աշտարակի կառուցման շուրջ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներին հեռախոսազրույցների վերաբերյալ: Այդ մասին գրում է The Hill պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ խոսքը 2016 թ. հունիսին Մոսկվայում ռուս փաստաբանի հետ Թրամփի ներկայացուցիչների հանդիպման մասին է: Պարբերականը հիշեցրել է, որ այդ հանդիպմանը մասնակցել է Դոնալդ Թրամփ Կրտսերը` Թրամփի որդին, փեսան` Ջարեդ Քուշները և նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը:

Պարբերականի տվյալներով` դիմումը մոտ օրերս կարող է պատրաստ լինել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատները վերսկսել են Թրամփի և Ռուսաստանի կապերի շուրջ հետաքննությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: