Հայերեն   English   Русский  

Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին


  
դիտումներ: 395

Մոսկվայում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին,հայտնել Է Մոսխորհրդի թատրոնի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել դերասանի շտապ հոսպիտալացման ու նրա ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում հայտարարել էին, թե Յուրսկին հիվանդանոցում կանխարգելիչ բուժում է ստացել: Թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան ու ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել Է 1935 թվականին Լենինգրադում:

1978 թվականից Յուրսկին ապրել ու աշխատել Է Մոսկվայում՝ Մոսխորհրդի անվան թատրոնում: 1991 թվականից դերեր է կատարել ու ներկայացումներ բեմադրել «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: Յուրսկին հանդիսատեսին հայտնի է նաև «ՇԿԻԴ Հանրապետությունը», «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սեր և աղավնիներ» ու բազմաթիվ այլ կինոֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: