Հայերեն   English   Русский  

ՊԵԿ. ծանրոցում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ դեղահաբեր


  
դիտումներ: 460

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին:

Անձնական խուզարկության արդյունքում ծանրոցում առկա քսուքի պլաստմասե տարայում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 279 ամբողջական դեղահաբ, ինչպես նաև նույն դեղահաբի 4 կտոր:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Իրականացվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` Սօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: