Հայերեն   English   Русский  

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում


ֆբ գրառում


  
դիտումներ: 230

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 3 տղա աշխատանքի կանցնեն Ազգային անվտանգության ծառայությունում։

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իրղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:

Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը։

Փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել էր ԱԱԾ-ում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի վերցնել կենտրոնում բուժվող տղաներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: