Հայերեն   English   Русский  

Իրինա Շեյքը` Բրեդլի Կուպերի հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 457

33-ամյա մոդել Իրինա Շեյքին չի կարելի թաքնված աստղ անվանել, քանի որ վերջինս չի խուսափում հանրությանը երևալուց, հաճախ հարցազրույցներ է տալիս և ինստագրամ սոցիալական ցանցում երկրպագուների հետ նոր լուսանկարներով կիսվում: Գրում է Spletnik.ru-ն:

Սակայն ինչ վերաբերում է անձնական կյանքին և ընտանիքին (Շեյքը սիրելիի` Բրեդլի Կուպերի հետ դաստիարակում է մեկ ու կես տարեկան դստերը` Լուիին), մոդելը նրանց մասին շատ հազվադեպ է պատմում: Իսկ թե ինչու է նախընտրում գաղտնի պահել անձնական կայնքը, պատմել է բրիտանական Glamour ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում, որի փետրվար ամսվա շապիկը զարդարել է:

«Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր սոցիալական ցանցերում խոսում են իրենց անձնական կյանքի մասին: Ես հիանում եմ դրանով և կարծում եմ, որ դա հիասքանչ է: Բայց ենթադրում եմ, որ դա յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Քանի որ իմ աշխատանքը ենթադրում է, որ պետք է մշտապես տեսանելի լինեմ, որոշեցի, որ իմ անձնական կյանքը հանգիստ և խաղաղ պետք է լինի: Դրա համար էլ այն կոչվում է անձնական, քանի որ սա այն է, ինչը վերաբերում է միայն ձեզ և ձեր ընտանիքին, և ուրախ եմ, որ դա այդպես է»,- հայտարարել է մոդելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: