Հայերեն   English   Русский  

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայերեն մակնշման բացակայության պատճառով կասեցրել է շոկոլադի և լավաշի իրացումը


  
դիտումներ: 533

Քաղաքացիների ահազանգերի հիման վրա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ

և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացարին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն):

Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է:

ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: