Հայերեն   English   Русский  

Գևորգ Հարությունյանն ընթանում է առաջատարների խմբում


  
դիտումներ: 237

Իրանում շարունակվող շախմատի Ֆաջրի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը տոնել է 3-րդ անընդմեջ հաթանակը: Հաղթանակ է տոնել նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 3,5 միավոր վաստակած 6 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչներից առաջատարների թվում է Գևորգ Հարությունյանը: Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: