Հայերեն   English   Русский  

Gucci և Prada ապրանքանիշերի բոյկոտը նոր թափ է առնում


  
դիտումներ: 278

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին հայտարարել է, որ այլևս Guc և Prada նորաձևության տների հագուստ չի կրի, մինչև ապրանքանիշերը «սևամորթ դիզայներների» չվարձեն: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ մինչև այդ` 2018 թ. սեպտեմբերին, ռեժիսորը Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում կարմիր գորգի վրա հայտնվել էր Gucci ապրանքանիշի հագուստով, իսկ ավելի ուշ արդեն Միլանում` Prada ապրանքանիշի կարմիր բաճկոնով:

Ռեժիսորի կարծիքով` խոշոր նորաձևության տները պետք է ունենան սևամորթ դիզայներներ: Իր բոյկոտը, ինչպես կարծում է Լին, լրացուցիչ ազդանշան կլինի նորաձեւության տների համար, որոնք արդեն ներգրավված են ռասիստական սկանդալներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Gucci- ի և Adidas- ի հավաքածուներում ռասիզմի տարրեր են նկատվել:

2018 թ.-ին նորաձեւության աշխարհում սկանդալ առաջացավ, երբ Prada նորաձևության տունը կարմիր շրթունքներով կապիկներ հիշողեցնող աքսեսուարների հավաքածու թողարկեց: Հասարակությունը դրանում սևամորթների մատնանշող ակնարկ տեսավ: 2018թ Gucci նորաձևության տան ցուցադրություններից մեկի ընթացքում և գովազդում ևս ռասիզմի տարրեր նկատեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: