Հայերեն   English   Русский  

Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Նիկոլ Փաշինյանը. լուսանկար


Ֆբ գրառում


  
դիտումներ: 542

ՀՀ վարչապետը դատարկաձեռն դուրս չի եկել գրախանութից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 գիրք է գնել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Մտա գրախանութ և գնեցի հետաքրքիր գրքեր: Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում»,– նշել է նա։

Փաշինյանը հրապարակել է նաև գրքերի լուսանկարը, որում պատկերված են Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները, Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Նորայր Սարգսյանի «Չինական պատ», Արթուր Մեսրոպյանի «Թռչող տունը», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: