Հայերեն   English   Русский  

​Թրամփը չի բացառել, որ ԿԺԴՀ-ն կարող է «տնտեսական հրթիռի» վերածվել


  
դիտումներ: 361

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ կարող է «տնտեսական հրթիռի» վերածվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Կիմ Չեն Ընը կարող է Հյուսիսային Կորեան «մեծ տնտեսական կենտրոնի» վերածել:

Նա նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «շատ ավելիին է ընդունակ»:

Թրամփը ընդգծել է, որ սկսել է շատ լավ ճանաչել և հասկանալ Կիմ Չեն Ընին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը կկայանա Վիետնամի մայրաքաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: