Հայերեն   English   Русский  

Քարաթափում Գորիս-Կապան ավտոճանապարհին. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է (լրացված)


  
դիտումներ: 347

Փետրվարի 10-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում.

անհրաժեշտ էփրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: