Հայերեն   English   Русский  

Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում


Ֆբ գրառում


  
դիտումներ: 1062

Հայկական էստրադայի ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությանը:

Երգչուհին «Ֆեյսբուք» իր էջում գրել է, որ Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

«Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանաում այս մրցանակին»,- մրցանակը ստանալիս ասել է Սիրուշոն:

Երգչուհին ներկաներին հարցրել է՝ արդյոք դեմ չե՞ն, եթե ինքը փորձի հայկական ժողովդրական երգ սովորեցնել հանդիսատեսին: Հաղորդավարները սատարել են Սիրուշոյին: Նա կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգը, իսկ դահլիճը ձայնակցել է նրան:

Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA»- ուղիղ եթերում հեռարձակել է 6 հեռուտաալիք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: