Հայերեն   English   Русский  

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ


  
դիտումներ: 249

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է:

Tert.am-ի փոխանցմամբ, գրում է հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրանի փրկարարական գերատեսչության ներկայացուցչին, ցնցումներ են գրանցվել կիրակի՝ տեղի ժամանակով 14:24-ին (14:54 երևանյան): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Քեշմ շրջանի Լաֆթ գյուղից ոչ հեռու:

Այդ միջադեպի հետևանքով երեք մարդ վիրավորում է ստացել, նրանց թվում 17-ամյա աղջիկ կա: Բոլոր տուժածները տարհանվել են աղետի գոտու վերածված շրջանից և տեղափոխվել են հիվանդանոց: Երկրաշարժի հետևանքով 15 բնակելի տուն է վնասվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: