Բելգիայի «դեղին ժիլետները» գրոհել են նախկին վարչապետի տան վրա
Le Monde թերթը գրում է, որ սկզբում ցույցը խաղաղ է եղել, բայց հետագայում որոշ ցուցարարներ սկսել են պայթոցիկներ շպրտել: Նրանք հասել ենՆոյեմբերի 11-ի փողոց, ուր ապրում է Դի Ռուպոն, փորձել են տապալել դուռը, ապա հրավառության ձողիկներ են գցել փոստարկղը: Անկարգությունների պատճառով ոստիկանությունը մոտ 30 մարդու է բերման ենթարկել:
Սոցիալիստ Էլիո դի Ռուպոյին լավ են ճանաչում Մոնսում, որտեղ նա 11 տարի, մինչև վարչապետ դառնալը, քաղաքապետ է եղել:Նա թագավորության առավել արտասովոր քաղաքական գործիչներից է: Նա իրեն մասոն է համարում և միշտ հանրությանը ներկայանում է թիթեռնի փողկապով կամ կարմիր շարֆով: Իր բացահայտ ոչ ավանդական կողմնորոշման պատճառով Դի Ռուպոն սպառնալիքներ է ստանում անանուն ֆունդամենտալիստներից: