Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին հայտնել է, թե երբ կվերադառնա Վրաստան


  
դիտումներ: 156

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բելգիայում ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը հարմար չէ իր վերադարձի համար: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական հեռուստաընկերությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` իրեն հաճախ հարց են տալիս հայրենիք վերադառնալու մասին, սակայն մինչ օրս երկրում իրավիճակը «պատրաստ չէ դրան»: Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է այցելել Վրաստան, սակայն «առաջիկա շաբաթներին և ամիսներին», երբ իրավիճակը պատրաստ լինի:

«Հեռվից հնարավոր չէ դիտել, թե ինչպես է ձեր երկիրը ոչնչացվում», - հավելել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը նաև հայտարարել է, որ իր երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխելու պլան ունի, ինչպես նաև խոստացել է վրացական քաղաքացիություն շնորհել բոլոր նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում և ծնունդով վրացի են:

Ավելի վաղ Սահակաշվիլին արդեն խոստացել էր փոխել Վրաստանի ղեկավարությունը խաղաղ ճանապարհով, եթե իրեն երկրում ազատ տեղաշարժի համար 72 ժամ տրվի: 2014 թ. ի վեր նրա նկատմամբ Վրաստանում հետախուզություն է հայտարարվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: