Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում հայտնել են Սիրիայից զորքերը դուրս բերելու ժամկետի մասին


  
դիտումներ: 163

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրս բերումը Սիրիայից կարող է սկսվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում` ամերիկացի հրամանատարն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի «տարբեր վայրերում» իրավիճակից:

«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը ... Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, որտեղ կուզեինք հայտնվել», - ասել է Վոթելը:

Նա նաև պարզաբանել է, որ ավելի հեշտ է մարդկանց դուրս բերել, քան ռազմական տեխնիկա մատակարարել: Վոթելը հավելել է, որ ներկայումս հրամանատարությունը փորձում է հայտնաբերել անհարկի նյութերն ու սարքավորումները:

Ընդ որում` «The Wall Street Journal» թերթը Սիրիայի ամերիկյան զորքերի դուրսբերման այլ ժամկետ է հայտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: