Հայերեն   English   Русский  

Մեծ հանրահավաք Մադրիդում կառավարության Կատալոնիայում վարած քաղաքականության դեմ


​Տեղի բնակիչները հայտարարել են, որ չեն ուզում՝ վարչապետ Պեդրո Սանչեսը շարունակի կառավարել երկիրը


  
դիտումներ: 119

Մադրիդի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է եղել հանուն Իսպանիայի միասնության և արտահերթ ընտրությունների:

Ցույցի կազմակերպիչներն էին ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը, ցենտրիստ «Քաղաքացիներ» կուսակցությունը և ծայրահող աջ VOX-ը: Հանրահավաքը տեղի է ունեցել Կոլումբա հրապարակում: Բողոքի ցույցին մասնակցել են նաև երկրի ուրիշ շրջանների բնակիչներ:

«Մենք չենք ուզում, որ վարչապետ Պեդրո Սանչեսը շարունակի կառավել երկիրը: Մենք դուրս ենք գալու հանրահավաքների, որպեսզի հասնենք դրան»,- հայտարարել է հանրահավաքի մասնակից կանանցից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հանրահավաքին մասնակցել են Ֆրանսիայի նախկին վարչապետ, Բարսելոնայի քաղաքապետի թեկնածու Մանուել Վայլսը և գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան:

Ցուցարարները դիմել են Պեդրո Սանչեսի սոցիալիստական կառավարությանը Կատալոնիայի կառավարության հետ երկխոսության քաղաքականությունը դադարեցնելու պահանջով:

Ավելի վաղ Մադրիդը ընդունել էր Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ երկխոսության ձախողումը: Իսպանիայի փոխվարչապետը հայտարարել էր, որ ինքնավարության կառավարությունը հրաժարվում է խոսել թագավորության իշխանության թելադրած պայմաններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: