Հայերեն   English   Русский  

Պենտագոնի ժամանակավոր ղեկավարն անսպասելիորեն Աֆղանստան է մեկնել


  
դիտումներ: 74

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը առանց հայտարարության Աֆղանստան է մեկնել: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` Շանահանը մտադիր է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ բանակցությունների ֆոնին Աֆղանստանում հանդիպել ԱՄՆ ռազմական հրամանատարության հետ:

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Աֆղանստանի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, այդ թվում նաև «Թալիբանի» հետ փոխհարաբերությունների հարցում:

Նա նաև հայտարարել է, որ Սպիտակ տան կողմից Աֆղանստանում ԱՄՆ զորքերի ներկայիս քանակը (14,000) նվազեցնելու համար ցուցում դեռևս չի ստացել:

Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ Միացյալ Նահանգները` չնայած չնայած խաղաղություն հաստատելու համար մեկնարկած բանակցություններին Աֆղանստանում ակտիվացրել է թալիբների դեմ հարձակումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: