Հայերեն   English   Русский  

Ժնևի պետական հաստատություններում մուսուլման կանանց արգելվել է գլխաշոր կրել


  
դիտումներ: 251

Շվեյցարիայի Ժնևի կանտոնում (երկրամաս) ընդունված աշխարհիկության օրենքի վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքում երկրամասի բոլոր պետական հաստատություններում արգելվել է կրոնական խորհրդանիշների օգտագործումը:

Օրենքը արգելում է նաև մուսուլման կանանց կրել գլխաշորեր:

Այս օրենքը Ժնևի խորհրդարանի կողմից ընդունվել էր դեռևս 2018-ի ապրիլին: Սակայն որոշ ընդդիմադիր կուսակցություններ ու մուսուլմանական կազմակերպություններ օրենքի դեմ արշավ էին սկսել, ու օրենքը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կազմակերպել: Արդյունքում նրանք հանրաքվեի համար պահանջվող 5227 ստորագրության փոխարեն կարողացել էին հավաքել 8000 ստորագրություն: Նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում մասնակիցների 55 տոկոսը քվեարկել է օրենքի ընդունման օգտին (դեմ է քվեարկել մասնակիցների 43 տոկոսը):

Ժնևի թուրքական կազմակերպությունները օրենքը համարել են իսլամաֆոբիայի դրսևորում և հայտարարել, որ պատրաստվում են օրենքը չեղարկելու համար դիմել Շվեյցարիայի սահմանադրական դատարան:

Նշենք, որ 500 հազար բնակչություն ունեցող Ժնևի երկրամասի բնակչության 6 տոկոսը մուսուլմաններ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: