Հայերեն   English   Русский  

Ողբերգական ավտովթար Տավուշում. Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ. վարորդը տեղում մահացել է


  
դիտումներ: 241

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 13։00-ի սահմանում։

«07»-ի վարորդը տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի և «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն է։ Նրա մեքենան կանգնած է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։

Ոստիկաններն ու քննիչները տեղում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մեկ այլ ավտոմեքենա Kia-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ու քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վարորդին ոստիկանության Դիլիջանի բաժին բերելու ուղղությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: