Հայերեն   English   Русский  

Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ռմբակոծություններից խաղաղ բնակիչներ են զոհվել


  
դիտումներ: 110

SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով Սիրիայում առնվազն չորս մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ ռազմաօդային ուժերը հարվածներ իրականացրել են Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում:

Աղբյուրների տվյալներով` ռմբակոծությունների հետևանքով բնակելի տները վնասվել են և առնվազն չորս քաղաքացի է զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները հայտնել է Սիրիայից զորքերի դուրսբերման ժամկետների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: